2011
Կազմակերպություն. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Ծրագրի անվանումը. Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման համակարգի համապարփակ քաղաքականության ամրապնդմանը
Ծրագրի տևողությունը. Մայիս 16, 2011 - Սեպտեմբեր 31, 2011
Ծրագրի նկարագիրը. Ընդհանուր տեղեկություններ, նպատակներ և սկզբունքներ. առաջարկվող ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում տեղական ինքնակառավարման տեսլականը, հստակեցնել Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում հաջորդ 15 տարիների ընթացքում, վերլուծել և գնահատել Հայաստանի մասնակցությունը և անդամակցությունը տարածաշրջանային ալյանսներին/միություններին, նկարագրել քաղաքական և կառավարման համակարգի հետագա զարգացումն այդ համատեքստում:
Ծրագիրը կվերլուծի անցումային շրջանում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների իրավիճակը, այդ թվում դրական զարգացումները, ձեռքբերումները և խոչընդոտները: Ծրագրի նպատակն է նաև բացահայտել ապակենտրոնացման քաղաքականության/ռազմավարության և տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ներքին և արտաքին մարտահրավերները, հիմնավորել ռազմավարական փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը ի նպաստ տեղական ինքնակառավարաման համակարգի հետագա զարգացման:
Կազմակերպություն. Համայնքների ֆինանսիստների միավորում
Ծրագրի անվանումը. Տարածքային կառավարման վարչություն
Ծրագրի տևողությունը. Մայիս 16, 2011 - Սեպտեմբեր 31, 2011
Ծրագրի նկարագիրը. Վարչական ապակենտրոնացում: Ծրագրի նպատակն է մշակել և առաջարկել վարչատարածքային վերակազմակերպման նոր մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացմանը և իշխանության ապակենտրոնացմանը: Կներկայացվեն համայնքների խոշորացման, միջհամայնքային համագործակցության և ՏԻՄ-երի փոխհարաբերությունների հետագա զարգացման նոր մեխանիզմներ: կառաջնորդեն և կարագացնեն տարածքային ստորաբաժանման բարեփոխումները: Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքը վարչական ապակենտրոնացման ռազմավարարական փաստաթղթի ստեղծումն է:
Կազմակերպություն. Համայնքների ֆինանսիստների միավորում
Ծրագրի անվանումը. Ֆիսկալ ապակենտրոնացում
Ծրագրի տևողությունը. Մայիս 16, 2011 - Սեպտեմբեր 31, 2011
Ծրագրի նկարագիրը. Ֆինանսական ապակենտրոնացում. Ծրագրի նպատակն է նախագծել ֆինանսական ապակենտրոնացման մոդել ապակենտրոնացման ռազմավարության ծրագրի համատեքստում, որը հնարավորություն կտա ընդլայնել համայնքների ֆինանսական ինքնուրույնությունը և կարողությունները, կնպաստի համայնքների սեփական եկամուտների ավելացմանը և ճանապարհ կհարթի դեպի կապիտալի շուկա, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցումը կդարձնի ավելի արդյունավետ, որակյալ և մատչելի:
Կազմակերպություն. Կայուն զարգացման քաղաքային հիմնադրամ
Ծրագրի անվանումը. Տեղական ժողովրդավարացումը և մասնակցությունը զարգացնող տեսություններ
Ծրագրի տևողությունը. Մայիս 16, 2011 - Սեպտեմբեր 31, 2011
Ծրագրի նկարագիրը. Տեղական ժողովրդավարության և հանրային մասնակցության զարգացում, ընտրական և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի բարեփոխումներ`հաշվի առնելով վարչական ապակենտրոնացման գործընթացները. Ծրագրի նպատակն է վերլուծել տեղական ինքնակառավարման ընտրական համակարգը և ներկայացնել դրա հետագա զարգացմանն ուղղված առաջարկություններ: Գնահատել ՏԻՄ-երի կողմից որոշումների կայացմանը հանրության մասնակցության որակը և ներկայացնել հանրային մասնակցության խթանման նոր մեխանիզմներ: Հիմնավորել տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը և կիրառման անհրաժեշտությունն ու հնարավորությունները տեղական մակարդակում հանրային կառավարման և բնակչության մասնակցության պատշաճ մակարդակ ապահովելու համար: Ծրագրի ակնկալվող արդյունքը կլինի խնդրո առարկա հարցերի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի մշակումը:
Կազմակերպություն. Հայաստանի ավագանիների ասոցիացիա
Ծրագրի անվանումը. Համայնքների ղեկավարների խորհրդի ստեղծում
Ծրագրի տևողությունը. Մայիս 16, 2011 - Սեպտեմբեր 31, 2011
Ծրագրի նկարագիրը. Համայնքի ղեկավարի և ավագանու ինստիտուցիոնալ զարգացում. Ծրագրի նպատակն է վերլուծել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, իրավասություններն ու լիազորությունները, մշակել հայեցակարգային մոտեցումներ այդ մարմինների հետագա համաչափ զարգացման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ստեղծման համար: ՀՀ տարբեր մարզերի մի քանի համայնքներում կլոր սեղան քննարկումների միջոցով պարզել ակնկալվող վարչատարածքային վերակազմակերպմամբ պայմանավորված նոր մարտահրավերները, ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությունների և փոխհարաբերությունների հետագա իրավական կարգավորման ենթակա հարցերի շրջանակը:
Կազմակերպություն. Հայաստանի համայնքների միություն
Ծրագրի անվանումը.Ժողովրդավարական ապակենտրոնացում
Ծրագրի տևողությունը. Մայիս 16, 2011 - Սեպտեմբեր 31, 2011
Ծրագրի նկարագիրը. Լիազորությունների պատվիրակում կամ ժողովրդավարական ապակենտրոնացում. Ծրագրի նպատակն է հստակ վերլուծել ՏԻՄ-երի լիազորությունները և հիմնավորել պետական կառավարման մարմիններից տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների փոխանցման իրավական հիմքերը և կիրառական մեխանիզմները, քննարկել առաջարկվող ռազմավարական մոտեցումները այլ շահագրգիռ կազմակերպությունների ու փորձագետների հետ և ներկայացնել ռազմավարական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ՀՀ վարչատարածքային վերակազմակերպման առաջարկվող սցենարներին:
This post is also available in: English

